Ֆուտզալի ազգային հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լիբանանում

Armenpress 13:06, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղում ուժերն է չափել լիբանանյան ակումբներից մեկի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումն այդ երկրում: Թիմի մրցակիցը «Զուկ Մոսբե» ակումբն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում գոլերը խփեցին Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը և Գարեգին Մաշումյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am