Վավրինկան լքում է Ավստրալիայի բաց առաջնությունը  

Armenpress 12:59, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում գրանցվեց առաջին անակնկալը` Ստան Վավրինկան լքում է պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Վավրինկայի հակառակորդը Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչն էր: 4 ժամ 07 րոպե ձգված բարդագույն սեթերով մրցախաղում Վավրինկան պարտվեց 6:7 (4:7), 7:6 (8:6), 7:6 (13:11), 7:6 (7:5) հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am