1000х90.jpg (78 KB)

Վարչապետի աշխատակազմի երկու մեքենաները կհատկացվեն Պետական վերահսկողական ծառայությանը եւ Արագածոտնի մարզպետարանին

Armenpress 11:47, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա կամրացվի ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Խոսքը մասնավորապես, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի և 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ու Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 1-ական ավտոմեքենա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am