1000х90.jpg (78 KB)

Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից  

Armenpress 10:18, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել Մարգարիտա Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի երկրորդ շրջանում Գասպարյանի հակառակորդը Բելգիան ներկայացնող Էլիս Մերտեսն էր: 1 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում Գասպարյանը զիջեց մրցակցին 1:6, 5:7 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am