Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական համաժողովին

Armenpress 21:03, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- նշեցին վարչությունից:

Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am