Արագածոտնի չորս համայնքում հունվարի 17-ին կիրականացվի վթարային ջրանջատում

Armenpress 20:55, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 17-ի ժամը 10:00-22:00 կդադարեցնի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և  Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հավելելով, որ այն հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am