Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կկատարի հայտնի ֆիլմերի մեղեդիները

Armenpress 18:30, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  դիրիժոր  Ջասթին Ֆրիրի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նվագախումբը մեկ կունենա համերգ փետրվարի 28-ին,  և երկուսը`մարտի 1-ին։

Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»,-նշված է պարբերականում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am