Եվրամիությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի ենթակառուցվածքային նախագծերի համար

Armenpress 17:49, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի երկրում ենթակառուցվածքային եւ տրանսպորտային նախագծերի իրականացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին Թբիլիսիում լրագրողներին ասել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների ենթակառուցվածքային նախագծերին 13 մլրդ եվրո տրամադրելու որոշումը:

Նախարարի խոսքով՝ «տարբեր նախագծերի համար հատկացված ընդհանուր գումարից 3,5 մլրդ եվրոն նախատեսված Է Վրաստանի համար»: «Այդ ֆինանսական օգնությունն ուղղվելու Է Վրաստանի տրանսպորտային զարգացման եւ ենթակառուցվածքային համակարգի մի քանի տասնյակ կարեւոր նախագծերի իրականացմանը»,-ասել Է Զալկալիանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am