Էդեն Ազարը ցանկանում է միանալ «Ռեալ»-ին

Armenpress 17:23, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ազգային թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը սպասում է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Բելգիայի ազգային թիմի ավագը ցանկություն ունի տեղափոխվել «արքայական ակումբ»: «Չելսի»-ն 2 տարվա պայմանագիր էր առաջարկել ֆուտբոլիստին, սակայն վերջինս հրաժարվել էր:

Էդեն Ազարը «Չելսի» տեղափոխվեց 2012 թվականին ֆրանսիական «Լիլ»-ից: Պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am