Grammy-2019 մրցանակաբաշխությունը կվարի Ալիշա Քիզը

Armenpress 17:10, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ալիշա Քիզը կդառնա Grammy երաժշտական մրցանակի հանձնման առաջիկա արարողության հաղորդավարուհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտարարել Է կատարողն ինքը, որին շնորհավորել Է Արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան, որը շնորհում Է պարգեւները:

Քիզը նաեւ իր Twitter-ում տեսանյութ Է զետեղել, որում նկարահանել Է այն տեսարանը, թե ինչպես Է ինքն ստանում Grammy-2019 մրցանակաբաշխությունը վարելու իրավունքը:

«Ալիշան պատկանում Է արվեստի գործիչների այն հազվագյուտ համաստեղությանը, որոնց հաջողվել Է մարմնավորել իսկական երաժշտական հանճարն ու հուզական լիրիկան. դա բացառիկության իր հետքն Է թողնում այն ամենի վրա, ինչով նրանք զբաղվում են»,-հրապարակված հայտարարության մեջ նշել Է Grammy-ի գործադիր պրոդյուսեր Քեն Էռլիքը: Երգչուհին դեբյուտում Է որպես այդ մրցանակաբաշխության հաղորդավարուհի:

Քիզը ստեղծագործական կարիերայի ընթացքում 29 անգամ անվանակարգվել Է Grammy-ի՝ պարգեւը նվաճելով 15 անգամ: Grammy-ի 61-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 10-ին կկայանա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը կանցկացվի Staples Center մարզական-ժամանցային համալիրում: Ռեփ-կատարող Քենդրիք Լամարը եւ նրա կանադացի գործընկեր Օբրի Դրեյք Գրեմը, որը հայտնի Է որպես Drake, առաջատարներն են անվանակարգերի թվով: Լամարը Grammy-ի Է հավակնում ութ կատեգորիայում, իսկ Drake-ը՝ յոթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am