Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հեշտությամբ հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության հերթական փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալի հակառակորդը Ավստրալիան ներկայացնող Մեթյու Էդբենն էր: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am