Ռիհաննան հորը դատի Է տվել իր բրենդն օգտագործելու համար

Armenpress 14:58, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան իր հոր դեմ հայց Է ներկայացրել դատարան այն բանի համար, որ նա դստեր հետ ասոցացվող Fenty բրենդի անվանումն օգտագործում Է առեւտրային նպատակներով՝ միլիոնավոր դոլարներ ստանալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հրատարակությունը:

Հայցադիմումում արտիստուհին, որի ամբողջական անունը Ռոբին Ռիհաննա Ֆենթի Է, հայտարարել Է, թե իր հայրը՝ Ռոնալդ Ֆենթին, ստեղծել Է տաղանդների որոնման Fenty Entertainment ընկերությունը՝ փորձելով իր դստեր անունն օգտագործել շահույթ ստանալու համար: Ռիհաննան, որը հիմնադրել Է Fenty Beauty եւ Savage x Fenty բրենդները, նշում Է, որ մի քանի անգամ հորը խնդրել Է՝ իր անունից բիզնես չվարել, բայց հայրը անտեսել Է նրա խնդրանքները: Ռիհաննան հայտարարել Է, որ հայրը եւ նրա գործընկեր Մոզես Ջոքթան Փերքինսը պատասխանատու են անբարեխիղճ գովազդի եւ իր անձնական կյանքին միջամտելու համար: Հայցադիմումում երգչուհին ձգտում Է արգելք դնել Ռոնալդ Ֆենթիի կողմից Fenty առեւտրանիշի օգտագործման կամ դստերն անօրինականորեն ներկայացնելու որեւԷ այլ եղանակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am