Եվրամիությունը Մեյից նոր առաջարկություններ Է սպասում Brexit-ի վերաբերյալ. Մերկել

Armenpress 14:51, 16 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ջանում Է նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից նոր առաջարկություններ Է սպասում այն բանից հետո, երբ խորհրդարանը հունվարի 15-ին չպաշտպանեց հանրակցությունից դուրս գալու նրա պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին ասել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի հայտարարությունը հեռարձակում Էր N-TV հեռուստաալիքը: «Կարծում ենք, որ այժմ բրիտանական կողմը պետք Է ասի, թե ինչ Է լինելու հետո»,- նշել Է կանցլերը: «Փորձելու ենք շարունակել աշխատանքը Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանոնակարգելու համար»,- հավելել Է նա: Մերկելի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում Է Brexit-ի կանոնակարգման հնարավորություն փնտրել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել Է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը: «Կարելի Է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, որովհետեւ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար եւ բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից»,- նշել Է նախագահը:Նա նաեւ հավելել Է, որ առանց համաձայնագրի Եվրամիությունից թագավորության դուրս գալուց առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները:Հունվարի 15-ի երեկոյան կայացած քվեարկության ընթացքում բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: 432 պատգամավոր դեմ Է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության Էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում Էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել Է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել Է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am