1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի զինվորականները երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել «շաթդաունի» պատճառով

Armenpress 14:08, 16 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ Է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա: Ուղերձում նա նշել Է, թե, որքան իրեն հայտնի Է, դա աննախադեպ Է երկրի պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր դուք չեք ստանա ձեր հերթական աշխատավարձը: Այսպիսով, որքան ինձ հայտնի Է, մեր ազգի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողներին աշխատավարձ չի վճարվել բյուջետային ֆինանսավորման դադարեցման ընթացքում»,- ասված Է նամակում, որը հունվարի 15-ին զետեղվել Է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության կայքում: Շուլցը նշել Է, որ գիտակցում Է, թե այս իրավիճակն ինչ անհանգստություն Է առաջացնում ծառայողների եւ նրանց ընտանիքների մոտ, ինչի կապակցությամբ նրանց անունից սերտ համագործակցություն Է իրականացվում մի շարք կազմակերպությունների հետ: «Այս առնչությամբ ես ուրախ եմ հայտնելու, որ Coast Guard Mutual Assistance («Առափնյա պահպանության փոխադարձ օգնություն») ոչ առեւտրային բարեգործական կազմակերպությունը 15 միլիոն դոլարի չափով նվիրատվություն Է ստացել USAA ընկերությունից՝ օգնության կարիք ունեցող մեր մարդկանց օժանդակելու նպատակով»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am