Facebook-ը կխստացնի քաղաքական գովազդի կարգն այն երկրներում, որտեղ 2019-ին ընտրություններ են անցկացվելու. Reuters

Armenpress 14:00, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն իր հարթակում կխստացնի քաղաքական գովազդի կարգն այն երկրներում, որտեղ 2019 թվականին կարեւոր ընտրություններ են կայանալու, հատկապես Հնդկաստանում, Նիգերիայում, ԵՄ-ի մի քանի երկրներում եւ Ուկրաինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ ընկերությունը նման միջոցների Է դիմում ընտրությունների գործընթացին միջամտելուն հակազդելու նպատակով:

Ընկերության գլոբալ քաղաքականության եւ ընդգրկման հարցերով տնօրեն Քեթի Հարբաթի խոսքով՝ Նիգերիայում, սկսած հունվարի 16-ից, սոցիալական ցանցում պետության ղեկավարի ընտրությունների հետ կապված գովազդը, որոնք կայանալու են փետրվարի 16-ին, կկարողանան տեղադրել միայն երկրում հաստատված գովազդատուները: Նմանօրինակ պրակտիկան կսկսի փետրվարին գործել նաեւ Ուկրաինայում, որի քաղաքացիները երկրի նախագահին ընտրելու են մարտի 31-ին: Ինչ վերաբերում Է Հնդկաստանին, գովազդը՝ կապված Է գարնանը հանրապետությունում պլանավորված խորհրդարանական ընտրությունների հետ, Facebook-ը կսկսի զետեղել հատուկ առցանց-գրադարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am