ԱՄՆ-ը ցանկանում Է ուժեղացնել ՀՀՊ համակարգն ԱՄՆ-ում ու աշխարհում. AP

Armenpress 13:47, 16 Հունվար, 2019

ԱՄՆ-ը ցանկանում Է ուժեղացնել ՀՀՊ համակարգն ԱՄՆ-ում ու աշխարհում. AP ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում Է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես Էլ երկրի սահմաններից դուրս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP)-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ առնչությամբ քննարկվում Է տիեզերքում արբանյակների ցանցի ծավալման տարբերակը՝ պոտենցիալ թշնամական թիրախներին հետեւելու համար: Նշվում Է, որ նաեւ հնարավոր Է լազերներով հանդերձված մարտական անօդաչուների ավելի ակտիվ կիրառումը: Ենթադրվում Է, որ Սպիտակ տունն այդ պլանների մասին կհայտնի այն բանից հետո, երբ Պենտագոնը հունվարի 17-ին հրապարակի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի հետագա զարգացման ռազմավարության նոր խմբագրվածքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am