Հայաստանում սկսվել Է ռուս զինծառայողների նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին

Armenpress 13:40, 16 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին նախապատրաստվելու նպատակով, որն անցկացվում Է 2019 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, սկսվել Է նռնակաձիգների եւ ականաձիգների ուսուցումը: Պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորափորձարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները մշակում են կրակային ու տակտիկական պատրաստության, ինչպես նաեւ ձեռքի նռնականետներից ու ականանետներից պայմանական հակառակորդին նմանակող թիրախներին անվրեպ հրաձգության նորմատիվները: Վարորդներն ու մեխանիկ-վարորդները ցերեկային ու գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի վարման նորմատիվներ են կատարում կտրտված ձյունապատ լեռնային-ժայռոտ տեղանքում՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ: Կազմավորված նռնականետային ու ականանետային հաշվարկները մեկ ամսվա ընթացքում վարժանքներ են կատարելու 5 կիլոմետր երկարությամբ երթուղու հաղթահարման անհատական մրցավազքում՝ թիրախներ խոցելով ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետով, եւ 5-կիլոմետրանոց Էստաֆետում՝ խոչընդոտների հաղթահարմամբ եւ ականանետներից կրակ բացելով: Ականաձիգների ու նռնակաձիգների գործնական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am