Սենատոր Գիլիբրանդը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում

Armenpress 11:32, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քիրստեն Գիլիբրանդը հայտնել Է, որ մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստվում եմ իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»,- ասել Է Նյու Յորքից սենատորը CBS հեռուստաալիքին տված հացազրույցում: Նա նշել Է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր Է պայքարել առողջապահության համակարգի, պետական դպրոցական կրթության կատարելագործման համար, ինչպես նաեւ Վաշինգտոնի «կոռուպցիայի եւ ագահության» դեմ: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am