Մարիա Գևորգյանը մնում է շախմատի առաջնության առաջատարը

Armenpress 23:19, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  74-րդ առաջնության հերթական տուրում առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց: Այս տուրում հաղթանակ տոնեցին Մարիամ Ավետիսանը և Սուսաննա Գաբոյանը:

4-րդ տուրից հետո 3,5 միավորով առաջատարը Մարիա Գևորգյանն է: 2,5 միավորով  առաջատարին հետապնդում են Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը:

Մրցաշարի 5-րդ տուրը կկայանա հունվարի 16-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am