«Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին

Armenpress 23:14, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատարը պարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 13-րդ տուրի առաջին խաղում, Ստեփանակերտի «Արցախը» հյուրընկալվելիս համառ պայքարում 103-97 հաշվով առավելության հասավ «Արագած»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 44 միավոր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am