Փրկարարներն ընկերության աշխատակիցների հետ միասին 55 ուղևորով 39 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Armenpress 21:58, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 12:54-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ  կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:

Փրկարարները «Հովհաննես Մարտիրոսյան» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ միասին արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա (55 ուղևոր):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am