Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում գրել է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում մեր բարեկամ հայ ժողովրդին և մաղթում բարեկեցություն»:

Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am