Թրամփը հայտարարել Է, որ միայն արգելապատը կարող Է կանգնեցնել միգրանտներին

Armenpress 17:53, 15 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել Է, որ միայն արգելապատը կարող Է նրանց կանգնեցնել, եւ կոչ Է արել դադարեցնել շաթդաունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ միգրանտների նոր քարավանը հունվարի 15-ին Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից ուղեւորվել Է ԱՄՆ-ի կողմը: Միգրանտների թիվը, որոնք գալիս են քարավանի կազմում, դեռեւս հայտնի չԷ: Առանձին ԶԼՄ-ներ հաղորդում են, որ քարավանը ներառում Է ավելի քան 500 մարդու: «Մեծ նոր քարավանը դեպի մեր հարավային սահմանն Է շարժվում Հոնդուրասից: Նենսիին (Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին) եւ Չաքին (Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը) ասացեք, որ շրջակայքում թռչող դրոնը նրանց չի կանգնեցնի: Միայն պատը կօգնի: Միայն պատը կամ պողպատե արգելապատնեշը կպահպանի մեր երկրի անվտանգությունը: Դադարեցրեք քաղաքական խաղերը եւ դադարեցրեք շաթդաունը»,- գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am