Սիրիայում ցրտից առնվազն 15 երեխա Է մահացել. ՅՈւՆԻՍԵՖ

Armenpress 16:43, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարավ-արեւմուտքում եւ արեւելքում առնվազն 15 երեխա Է մահացել խստաշունչ ցրտերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՅՈւՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապիրալեի հայտարարության մեջ, որը հրապարակված Է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ցածր ջերմաստիճանները եւ կեցության դժվարին պայմանները Հորդանանի հետ Սիրիայի հարավարեւմտյան սահմանին գտնվող փախստականների «Ռուկբան» սիրիական ճամբարում ավելի ու ավելի մեծ ռիսկի են ենթարկում երեխաների կյանքը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում առնվազն ութ երեխա Է մահացել, որոնց մեծ մասն ութ ամսականից փոքր Էին»,-ասված Է հայտարարության մեջ:

«Մինչդեռ, Սիրիայի արեւելքում կատաղի մարտական գործողությունների պատճառով Դեյր-Էզ-Զորի նահանգի Հաջինայի շրջանում դեկտեմբերից վերաբնակված անձանց թիվը գնահատվում Է 10 հազար: Անվտանգություն փնտրող ընտանիքները դժվարությունների են բախվում՝ հեռանալով հակամարտության գոտուց, եւ երկար ժամանակ գտնվում են ցուրտ պայմաններում՝ առանց պատսպարանի եւ առաջին անհրաժեշտության իրերի: Ինչպես նշվում Է, վտանգավոր ու դժվարին ճանապարհին զոհվել Է յոթ երեխա, որոնց մեծ մասը մեկ տարեկան Էլ չկար»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am