1000х90.jpg (78 KB)

«Չանե-4» ապարատը մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձն Է կատարել Լուսնի վրա

Armenpress 11:28, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չանե-4» ապարատը, որն ավելի վաղ փափուկ վայրԷջք Է կատարել Լուսնի հակառակ կողմում, հաջողությամբ իրականացրել Է մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձը Լուսնի մակերեւույթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ապարատը հունվարի 15-ին ուղարկել Է կենսաբանական փորձարկային բեռնվածության լուսանկարներ:

Լուսանկարները ցույց են տալիս, որ բամբակենու առկա սերմերում արդեն բողբոջներ են հայտնվել: Դա նշանակում Է, որ «Չանե-4»-ն իրականացրել Է մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձը Լուսնի մակերեւույթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am