1000х90.jpg (78 KB)

Ոստիկանության զորքերի հերթափոխը մարտական հերթապահության է մեկնել Տավուշ

Armenpress 19:46, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության զորքերի 1033 զորքերի ծառայողները մեկնել են Տավուշ՝ իրականացնելու մարտական հերթապահություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես այսպիսի ամեն արարողության, այս անգամ էլ նրանց դիրքեր էր ճանապարհելու եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով դիրքապահ ոստիկաններին՝ շնորհակալություն հայտնեց դժվարին ու հայրենանվեր ծառայության համար ու մաղթեց խաղաղ երկինք: 

Սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերն ու աղոթեցին:

Շարային քայլով, հպարտ ու ամուր կեցվածքով ոստիկանները մեկնեցին սահման: Հաջորդ օրը նույն դիրքերից մարտական խնդիրը կատարած վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տոներին նրանք անսասան են պահել պետական սահմանի դիրքերը, իսկ նրանց գործընկերները երկրի ներսում պահպանել են հասարակական կարգը. «Ձեր, ձեր գործընկերների ու մեր զինվորների շնորհիվ է, որ խաղաղություն է տիրում Հայաստանում: Դուք դա պարտադրում եք թշնամուն»,- ասաց ոստիկանության պետը:

Ծառայությանը աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն:

Ոստիկանները մի քանի օր կվայելեն վաստակած հանգիստն ու կրկին կանցնեն ծառայության»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am