Գիտնականները քաղցկեղի մահացու վտանգավոր ձեւերի բուժման եղանակ են գտել

Armenpress 17:04, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միջոց, որը կանխում Է մետաստազների առաջացումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Medicalxpress-ը:

Նշվում Է, որ մետաստազները կազմում են ուռուցքաբանության հետ կապված մահերի ավելի քան 90 տոկոսը: Ըստ որում եթե ախտահարվում են կենսականորեն կարեւոր օրգանները, մարդուն փրկել այլեւս հնարավոր չԷ: Մասնագետները կատարել են 2 486 միացությունների ընդգրկուն փորձարկումներ եւ որոշել դրանց ազդեցությունը տարածվող ուռուցքային բջիջների վրա: Մակածին վերահսկողության մեխանիզմների ներգործության ներքո այդ բջիջները նման են դառնում ցողունային բջիջներին, ինչը նպաստում Է դրանց ամրակցմանը հյուսվածքներին եւ հետագա տրոհմանը:

Արդյունքում գոյանում են կլաստերներ, որոնք հտագայում հանգեցնում են երկրորդային ուռուցքների առաջացման: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել Է Na +/K + ATPase արգելակիչը, որը խոչընդոտում Է այդ գործընթացին: Այն կլաստերները «բաժանում Է» առանձին բջիջների եւ անջատում մակածին ռեգուլյացիան: «Մեք փորձել ենք քաղցկեղի դեմ պայքարի այնպիսի մոտեցում գտնել, որը տարբերվեր ընդունված մոտեցումներից: Արդյունքում հայտնաբերեցինք պատրաստուկ, որը ոչ թե սպանում Է քաղցկեղային բջիջները, այլ խոչընդտում Է դրանց միացմանը»,- եզրափակել Է հետազոտական խմբի ղեկավար Նիկոլա Ացետոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am