1000х90.jpg (78 KB)

Առանց գործարքի Brexit-ն ազգային ինքնասպանություն չի դառնա. բրիտանացի նախարար

Armenpress 16:53, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կենսունակ կմնա առանց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի, թեպետեւ կտուժի այս սցենարի իրականացման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի եթերում հունվարի 14-ին հայտարարել Է արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը:

«Ես առանց գործարքի դուրս գալը չեմ համարում ազգային ինքնասպանություն: Կարծում եմ, որ դրա բացակայությունը կվնասեր մեր տնտեսությանը, բայց ես այն կենսունակ եմ համարում: Ըստ իս՝ չկա (Brexit-ի) մի սցենար, որն այնպիսի աղետի վերածվի, որից մենք չկարողանայինք ոտքի կանգնել»,-ասել Է նա:

Դրա հետ մեկտեղ Ֆոքսն ընդգծել Է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում Է խուսափել ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի, սակայն պատրաստվում Է իրադրության նմանօրինակ զարգացմանը պատրաստվել այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հրաժարվի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնագրից: «Դա (առանց գործարքի դուրս գալը) կդառնար լռելյայն տարվող քաղաքականություն»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am