ԵՄ-ն անկարող Է հակաիրանական պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ գործարկել. Իրանի ԱԳՆ

Armenpress 16:32, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրները չեն տիրապետում ֆինանսական հաշվարկների մեխանիզմի գործարկման անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը կոչված Է փոխարինել SWIFT համակարգը եւ շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Մեր կարծիքով, եվրոպացիները կցանկանային ավարտել մեխանիզմի ստեղծման աշխատանքը, բայց այդ գործընթացը խիստ ձգձգվել Է: Եվրոպան ցույց Է տվել, որ չի տիրապետում այնպիսի քանակությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը բավարար կլինի այդ ֆինանսական կապուղին գործարկելու համար»,-Tasnim գործակալությունը մեջբերում Է Ղասեմիի խոսքը: Նա հավելել Է, որ «ԵՄ-ն մշտապես գտնվում Է ԱՄՆ-ի ճնշման ներքո»:

Դիվանագետի խոսքով՝ «ամերիկացիներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն այդ համագործակցությանը: «Անշուշտ, մենք դժգոհ ենք եւ եվրոպացիներին հիշեցրել ենք, որ շարունակում ենք աշխատել այլընտրանքային ուղղություններով: Նրանք չափազանց երկար են աշխատում մեխանիզմի վրա, եւ մենք տեսնում ենք հարցը լուծելու նրանց անկարողությունը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am