ԵՄ-ն նամակով Բրիտանիայի նախարարների կաբինետին կպարզաբանի դիրքորոշումը Իռլանդիայի սահմանի նկատմամբ

Armenpress 15:17, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իռլանդիայի RTI ազգային հեռուստաալիքը՝ վկայակոչելով համաեվրոպական կառույցների՝ անունը չհայտնած մի աղբյուր:

Նամակը կբովանդակի «մի շարք պարզաբանումներ» այսպես կոչված բեքստոպի վերաբերյալ, որը երաշխավորում Է բաց սահմանի ռեժիմն Իռլանդիայի հյուսիսի եւ հարավի միջեւ՝ Brexit-ից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում եւ Եվրոպայի միասնական շուկայում Օլսթերի պահպմանման հաշվին:

«Դա Հյուսիսային Իռլանդիան անեքսիայի ենթարկելու՝ ԵՄ-ի ծածուկ փորձ չԷ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Բրյուսելի աղբյուրի խոսքը: Ինչպես նշվում Է, այդ փաստաթղթում նաեւ կընդգծվի, որ «Իռլանդիայի սահմանին վերաբերող դրույթը վերանայման ենթակա չԷ»: Ավելի վաղ, ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, Լոնդոնն ասում Էր, բացի Brexit-ի վերաբերյալ բուն համաձայնագրից, լրացուցիչ «իրավաբանորեն պարտավորեցնող» դրույթի մշակման անհրաժեշտության մասին, որը Եվրամիությանը կպարտավորեցներ «բեքստոպի» վերացման համար ջանքեր գործադրել դրա գործողությունն սկսվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Համաձայնագրի բուն տեքստում խոսքն այն մասին Է, որ «բեքստոպը» կգործի մինչեւ այն պահը, քանի դեռ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնության չեն հասնի Իռլանդիայում «թափանցիկ» սահմանի ապահովման այլ միջոցի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am