Սովորական հավկիթի լուսանկարը առավել տարածված հրապարակումն Է դարձել Instagram-ում

Armenpress 15:05, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի սկզբին սովորական հավկիթի լուսանկարն առավել տարածված հրապարակումն Է դարձել Instagram-ում, ներկա պահին հունվարի 4-ին հրապարակված լուսանկարը ավելի քան 25,5 մլն լայք Է հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times-ը:

Հրապարակման հեղինակի մասին ոչինչ հայտնի չԷ, ձվի լուսանկարը միակ հրապարակումն Է նրա օգտահաշվում: Ինչպես ասված Է լուսանկարի մակագրության մեջ, դրա նպատակը նախորդ ռեկորդը գերազանցելն Էր, որը սահմանվել Է ամերիկացի մոդել Քայլի Ջենների կողմից. գրեթե մեկ տարի առաջ նա հրապարակել Էր իր նորածին դստեր լուսանկարը, որը մինչ այժմ 18 մլն հավանում Է հավաքել: Ընդ որում Ջեններն ունի 123 մլն բաժանորդ, իսկ ռեկորդակիր հավկիթի օգտահաշիվը՝ 2,6 մլն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am