Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բեյրութում կանցկացնի ընկերական հանդիպումներ  

Armenpress 13:31, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. 

Դարպասապահ

Դեյվիդ Ռիկարդո Չքավես, «Խրիստոս», ԱՄՆ

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչատուր Միքայելյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Շիրակ»

Սարգիս Մարգարյան, «Բորիսով 900» (Բելառուս)

Հունվարի 15-ին  հավաքականը կմեկնի Լիբանան և կհանգրվանի Բեյրութի «Նապոլեոն» հյուրանոցում: Արդեն Լիբանանում հավաքականին կմիանա Բեյրութի «Ռասինգ» ակումբի դարպասապահ Սարգիս Ասկաջյանը: Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Զուկ Մոսբե» ակումբի, իսկ հունվարի 17-ին՝ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) «Սպորտս-1875» ակումբի հետ: Այս հանդիպումները շատ կարևոր են աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am