«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու չի առաջադրի

Armenpress 13:23, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարմ

ան Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ առաջին նիստի ընթացքում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք քննարկում էինք, թե արդյոք պե՞տք է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել մեր թեկնածուին, թե ոչ: Հայաստանյան ընդդիմության պատմությունը ցույց է տալիս, որ միշտ ընտրվել է առաջադրելու ճանապարհը: Դրանով ընդդիմությունը երկու հարց է լուծել: Առաջինը ամեն ինչ արել է, որ ձայնը չտա իշխանության թեկնածուին, երկրորդը բանավեճ է ձևավորել այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Մենք այս քննարկման ընթացքում որոշեցինք թեկնածու չառաջադրել, որովհետև խնդիր չունենք մեր ձայնը տալու քաղաքական մեծամասնության թեկնածուին, իսկ բանավեճը կարող ենք ունենալ այլ ճանապարհով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Արարատ Միրզոյանն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am