Փոմպեոն ընտանիքում մահվան պատճառով վաղաժամկետ ավարտում Է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում

Armenpress 13:11, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում Է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունում:

Արաբական երկրներում մեկշաբաթյա շրջագայության ընթացքում Փոմպեոն պլանավորում Էր այցելել Պարսից ծոցի վեց երկիր՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Փոմպեոյի շրջագայության վերջին կետը Քուվեյթն Էր, որը միջնորդի դեր Է ստանձնել Կատարի ու նրա հարեւանների միջեւ հակամարտության կարգավորման գործում: Պետքարտուղար Փոմպեոն Միացյալ Նահանգներ կվերադառնա Օմանի մայրաքաղաք Մասկատում հանդիպումից հետո: Ուղեւորությունը կրճատվել Է, որպեսզի նա կարողանա ներկա գտնվել ընտանիքի անդամի հուղարկավորությանը»,-հայտնել Է Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն Bloombers գործակալությանն ուղարկած Էլեկտրոնային նամակում: Նշվում Է, որ այդպիսով Փոմպեոն կչեղարկի այցը Քուվեյթ, ուր նա հույս ունի այցելել «մոտ ապագայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am