1000х90.jpg (78 KB)

Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին

Armenpress 13:06, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը ընտրվելու դեպքում հետևողական է լինելու ԱԺ պատգամավորների բացակայությունների հարցում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Ես համոզված եմ, որ ոչ միջազգային հարթակներում, ոչ էլ մեր պետության կառավարման համակարգի ներսում լիարժեք հարգանքը չի կարող լինել, եթե ներսից պատշաճ հարգանք չլինի: Անհարգելի բացակայությունները խնդիր էին, որոնց բախվել ենք ԱԺ նախորդ գումարումների ընթացքում: Այստեղ ես փոխզիջում չեմ տեսնում, և պետք է հետևենք բացակայությունների հարցին: Անհարգելի բացակայությունների դեպքում սահմանվում է ընթացակարգ: Հարգելի բացակայությունների դեպքում պետք է տեսնենք մեկնաբանությունը»,- ասաց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովը հունվարի 14-ին գումարել է առաջին նիստը: 88 պատգամավոր ունեցող ամենամեծ ուժը՝ «Իմ քայլը», առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am