Գերմանիայի ԱԳՆ-ն սադրանք Է որակել «Հյուսիսային հոսք – 2»-ի մասին ԱՄՆ-ի դեսպանի նամակները

Armenpress 13:03, 14 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել Է որպես հերթական սադրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Handelsblatt հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը նամակներ Է ուղարկել երկրի մի շարք ընկերություններ եւ ակնարկել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման հնարավորությունը «Հյուսիսային հոսք – 2»-ին օժանդակելու պատճառով: Դեսպանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Գրենելի նամակները հարկ Է ընկալել ոչ որպես «սպառնալիք», այլ որպես «ԱՄՆ-ի քաղաքականության հստակ դրսեւորում»: Հրատարակության տվյալներով՝ նամակներ ստացած ընկերությունները դիմել են արտաքին գործերի նախարարություն՝ իմանալու, թե ինչպես արձագանքեն նման սպառնալիքներին: Գերատեսչությունում նրանց խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ պատասխանից: Բուն ԱԳ նախարարությունում նամակները գնահատվում են որպես սադրանք, գրում Է թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am