Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը նշեց նորամուտը հավաքականի կազմում

Armenpress 12:04, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը տոնեց իր նորամուտը ընտրանու կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Երկրորդ կեսին փոխարինման մտավ  այդ ժամանակ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը հավաքականի կազմում մասնակցել է 80 խաղի և այժմ ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 26 գոլով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am