HBO-ն հայտնել Է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը

Armenpress 11:47, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եւ վերջին եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը HBO հեռուստաալիքով պլանավորված Է ապրիլի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է սերիալի պաշտոնական Twitter-ում հունվարի 13-ին հրապարակված տեսահոլովակը: Մեկուկես րոպե տեւողությամբ տեսագրության ավարտին հաղորդվում Է. «Վերջին եթերաշրջանը՝ ապրիլի 14»:

Ինչպես նշում Է Variety-ն, հայտնի Է, որ եթերաշրջանը բաղկացած Է կլինի վեց սերիայից: Ընդ որում՝ HBO-ն աշխատում Է նաեւ այլ նախագծերի վրա, որոնք կապված են «Գահերի Խաղի» աշխարհի հետ: «Գահերի Խաղը» սերիալն ստեղծվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել Է 2011 թվականի ապրիլի 17-ին: Սերիալն ամենաթանկարժեք նախագծերից մեկն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am