Լևոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին  

Armenpress 11:44, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մրցաշարին կմասնակցեն նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և մի շարք այլ գրոսմայստերներ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչման համար կպայքարեն Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում  է 25 000 եվրո: Այն կմեկնարկի հունվարի 21-ին և կեզրափակվի 31-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am