«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

Armenpress 11:32, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Արարատ Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում: 2017թ.-ի ապրիլին ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ: 2018թ. մայիսից զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- ասաց Մակունցը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am