1000х90.jpg (78 KB)

Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

Armenpress 11:00, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանն էլ ազատվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյան  ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով նրանք «Իմ քայլը» դաշինքով ստացել են պատգամավորական մանդատներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am