Արագածոտնում 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Armenpress 17:38, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքում տղամարդու դի է հայտնաբերվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հունվարի 12-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Ի.-ի (ծնված 1965 թ.) դին»,- ասված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am