Փարիզի կենտրոնում որոտացած պայթյունը չորս մարդու կյանք է խլել

Armenpress 17:31, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները:

«Ողբերգական պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու հրշեջ և երկու քաղաքացիական անձ: 10 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը հրշեջ է»,- ասել է նախարարը: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 37 մարդ:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am