Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան- Էջմիածին ճանապարհը

Armenpress 16:29, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո:

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:

Բողոքի ակցիան մեկնարկել էր 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին ճանապարհը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am