Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

Armenpress 12:50, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ունի երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավունք, որպեսզի Կոնգրեսից ստանա միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:

ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից բյուջետային միջոցների բացակայության պատճառով մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը:  Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում համաձայնության չեն եկել պետբյուջեի շուրջ: Դեմոկրատները հրաժարվել են դաշնային գանձարանից միջոցներ հատկացնել մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am