1000х90.jpg (78 KB)

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում «կես դարում առաջին անգամ» դեղորայքի գների նվազեցման մասին

Armenpress 12:14, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ իր ղեկավարման առաջին 19 ամսվա ընթացքում ամերիկացիները դեղատոմսով ձեռք բերված դեղերի միջոցով խնայել են 26 մլրդ ԱՄՆ դոլար:

«Շուկայում ավելի մատչելի դեղեր գեներացնելու մեր քաղաքականությունը աշխատում է»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am