Դահուկորդները ոսկե մեդալներ են նվաճել Լիբանանում

Armenpress 11:00, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները հաջող արդյունք ենք գրանցել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ դահուկավազքի հահաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների Գավաթի խաղարկությունում համապատասխանաբար 5կմ և 10կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթող են ճանաչվել։ Մրցաշարին մասնակցում են 5 պետությունների 23 մարզիկներ։

Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն է իր մարզական կարիերիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am