1000х90.jpg (78 KB)

Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն են գրանցվել Ավստրիայում, ԳԴՀ-ում եւ Չեխիայում. Deutsche Welle

Armenpress 17:49, 11 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն են գրանցվել Ավստրիայում, Գերմանիայում եւ Չեխիայում. ալպյան առողջարանները կշարունակեն ձյունով ծածկվել հանգստյան օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle հեռուստաալիքը:«Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն ընդգրկել են Ավստրիան, Գերմանիայի հարավը եւ Չեխիայի առանձին շրջաններ: Բավարիայի Բերխտեսհադեն առողջարանում հայտարարվել Է արտակարգ դրություն, ավստրիական Ալտաուսզե քաղաքն ամբողջությամբ թաղվել Է ձյան տակ: Ավստրիայում սպասում են, որ հանգստյան օրերին կտեղա եւս մոտավորապես կես մետր ձյուն»,- նշում Է հեռուստաալիքը: Ամենաառատ ձնատեղումներն արդեն հանգեցրել են մի քանի մարդկանց զոհվելուն: Ավստրիայում շաբաթվա սկզբից զոհվել Է առնվազն ութ մարդ: Մյունխենում 9-ամյա երեխան զոհվել Է ծառի տակ, որն ընկել Էր ձյան ծանրությունից: «Ավստրիական Ցել-ամ-Զեե առողջարանում փրկարարներն ինը զբոսաշրջիկների օգնել են դուրս պրծնել ձյան գերությունից՝ ճանապարհից դուրս դահուկներով սահելու ժամանակ»,-ճշտում Է DW-ն: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավտոմեքենաների վարորդները մեծ դժվարությունների են բախվում Գերմանիայի հարավով ճանապարհոդելիս, քանի որ ճանապարհը փակված Է բեռնատարներով, որոնք սահում Էին դրա վրա: Գնացքների երթեւեկությունը խախտել են տապալված ծառերը, իսկ Մյունխենի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններում մի քանի չվերթեր չեղարկվել են ձյան տեղումների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am