Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

Armenpress 17:35, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29- ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի և որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում  վնասվածքներ:

Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am