Մասքը հայտնել Է Starship-ի ենթաուղեծրային թռիչքի համար հրթիռի տեղադրումն ավարտելու մասին

Armenpress 17:28, 11 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասքը հունվարի 11-ին հայտնել Է, որ իր SpaceX ընկերությունն ավարտել Է կրող հրթիռի տեղադրումը բազմակի օգտագործման Starship հրթիռատիեզերական համակարգի փորձնական ենթաուղեծրային թռիչքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Հենց նոր ավարտվեց հրթիռի մոնտաժումը Տեխասի SpaceX մեկնարկային հարթակում Starship-ի փորձնական թռիչքի համար»,-գրել Է նա Twitter-ում: Նաեւ ձեռնարկատերը հրապարակել Է հրթիռի լուսանկարը, ճշտելով, որ պատկերն իսկական Է, այլ ոչ թե համակարգչով ստեղծված:BFR (Big Falcon Rocket) պայմանական անվանումը կրող նախագիծը 2017 թվականի սեպտեմբերին ներկայացվել Էր Ադելաիդայում (Ավստրալիա) Աստղագնացության միջազգային կոնգրեսում: 2018 թվականի նոյեմբերին Մասքը հայտնեց, որ այժմ BFR-ն կոչվելու Է Starship: Հրթիռատիեզերական համակարգն ունի երկու բաղադրիչ՝ Starship-ը՝ տիեզերանավը կամ վերին աստիճանը, եւ Super Heavy-ը՝ հրթիռային արագացուցիչը (Falcon 9-ի առաջին աստիճանի ավելի հզոր նմանօրինակը): Այն կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչեւ 100 տոննա օգտակար բեռ:Ենթադրվում Է, որ համակարգը կլինի բազմակի օգտագործման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am